Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելուց հետո Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Պաղեստինյան պետության ճանաչումը համապատասխանում է ՄԱԿ-ի որոշումներին: Մենք ձգտելու ենք հասնել Արևելյան Երուսաղեմի ճանաչմանը՝ որպես Պաղեստինի մայրաքաղաք»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ իրենք գործադրելու են բոլոր ջանքերը, քանի դեռ ԱՄՆ-ն հետ չի կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

Source: Yerkir Media
Link: Թուրքիան դեսպանատուն կբացի Արևելյան Երուսաղեմում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image