«Թուրքիան երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի եւ քրդերի համագործակցությունը»
May 17, 2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի եւ քրդերի համագործակցությունը: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, նա նշել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո:
Էրդողանը նաեւ նշել է, որ Մերձավոր արեւելքում «տեղ չկա ահաբեկչական կազմակերպությունների համար»: Այսպես նա արտահայտվել է քրդերի մասին, որոնց մեկ շաբաթ առաջ զինել է ԱՄՆ-ը: Թուրքական tr724.com-ը, սակայն, նշում է, որ Էրդողանն իր խոսքի մեջ չի օգտագործել «ահաբեկչական կազմակերպություն» արտահայտությունը։
Չնայած տարաձայնություններին, երկու երկրների նախագահները դրական են տրամադրված հարաբերությունների զարգացման հարցում:
Ավելի վաղ, Թրամփը հաստատել էր Սիրիայի քրդական խմբավորումներին զենք մատակարարելու մասին որոշումը: Քրդերը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ միասին կռվում են «Իսկալամական պետություն» խմբավորման դեմ: