Թուրքիան չի երկարաձգել գերմանացի լրագրողի հավատարմագրման ժամկետը
April 27, 2017
Թուրքիան չի երկարաձգել գերմանական Stern պարբերականի թղթակցի հավատարմագրման ժամկետը: Պատճառը լրագրող Ռաֆայել Գայգերի կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ անելն է: Այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:
Լրագրողը հայտնել է, որ զարմացած է թուրքական կողմի նման որոշմամբ` նշելով, թե չի հասկանում, ինչն է վիրավորանք համարվել:
Թուրքիան խնդրի առնչությամբ որևէ այլ պարզաբանում չի տվել: