Թռիչքներ` ինքնաթիռով, պարապլանով ու օդապարիկով. օդային փառատոն՝ Արցախում
June 19, 2017
Հունիսի 17-ին Արցախի էկոնոմիկայի նախարարության և «Յելլ էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել առաջին օդային փառատոնը:
Միջոցառման մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնվել Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով: