«Թվային դարաշրջանի դպրոց» ծրագրին միացավ եւս մեկ երեւանյան դպրոց

 

Դպրոցական գրատախտակին ու կավիճին աստիճանաբար փոխարինելու են գալիս նորագույն տեխնոլոգիաները: 76 հիմնական դպրոցի 5-րդ եւ 6-րդ դասարանցիներն այսուհետեւ իրենց բոլոր դասերը «թաբլեթ» սարքերով կանցկացնեն:

Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը, գործակցելով Արգենտինայի դեսպանատան, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» եւ «Կոնվերս-բանկ» ընկերությունների հետ, իրականացնում է «Թվային դարաշրջանի դպրոց» ծրագիրը:

Մայքրոսոֆթն արդեն 2-րդ անգամ է աջակցում երեւանյան դպրոցներին. անցած տարի նույն ծրագիրը 98 դպրոցում իրականացվեց: Առհասարակ պետական ծրագրի շրջանակում այս նախագիծն անցկացվում է Վայոց ձորի մարզում, որտեղ բոլոր առաջին դասարանցիներն արդեն 2-րդ տարին է ստանում են անվճար թաբլեթ սարքեր:

Ի դեպ, նշենք, որ դրանք հայկական արտադրության «Արմ-թաբ» պլանշետներ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image