ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բացառությամբ թույլ կտա Լոնդոնի նորընտիր քաղաքապետ մահմեդական Սադիք Հանին մուտ գործել ԱՄՆ: Այս մասին գրում է BBC-ն:
Թրամփը առաջարկել էր արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ Փարիզում անցած տարի տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը ընթացքում զոհվեց 130 մարդ:
«Միշտ էլ բացառություններ կլինեն»,- ասել է հանրապետական գործարարը, ապա հավելել, որ ուրախ է Սադիք Հանի՝ Լոնդոնի քաղաքապետ դառնալու առիթով:
«Եթե նա լավ կատարի իր աշխատանքը, հոյակապ կլինի»,- ասել է Թրամփը:
Լոնդոնի նորընտիր քաղաքապետ Սադիք Հանը մտահոգություն է հայտնել, որ Թրամփի ընտրվելու դեպքում չի կարողանա այցելել ԱՄՆ իր հավատքի պատճառով:
Մուսուլմանների՝ ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքը մեծ քննադատության է արժանացել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրից դուրս, սակայն Թրամփը նշել է, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ում անվտանգությունը պահելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջին անգամ Լոնդոնը կղեկավարի մահմեդական քաղաքական գործիչ Սադիք Հանը:
Source: Yerkir Media
Link: Թրամփը բացառությամբ թույլ կտա Լոնդոնի մահմեդական քաղաքապետին մուտք գործել ԱՄՆ