Թրամփը «Գրին քարտի» վիճակախաղը չեղարկելու գործընթաց է սկսում

November 2, 2017

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չեղարկել «Գրին քարտի» վիճակախաղը: Պատճառն այն է, որ օրերս Մանհեթենում ահաբեկչություն կատարած Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլո Սաիպովը  ԱՄՆ է ժամանել Դիվերսիֆիկացման վիճակախաղով (Green Card):

«Այսօր ես սկսում եմ ծրագրի դադարեցման գործընթացը, եւ Կոնգրեսին խնդրելու եմ անմիջապես սկսել աշխատանքները»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Նշենք, որ «Գրին քարտի» վիճակախաղը գործում է 1990 թվականից:

Source: Yerkir Media
Link: Թրամփը «Գրին քարտի» վիճակախաղը չեղարկելու գործընթաց է սկսում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image