Թրամփը հիասթափվել է Էրդողանից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հիասթափվել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն պատճառով, որ Անկարան հրաժարվում Է ազատել կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս մասին նա հայտարարել Է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

«Ես խիստ հիասթափված եմ նրանից: Տանուլ տվածը դեռ հետ կբերեմ, տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասել է նա: Սկզբնապես Թրամփն ընդհանրապես չէր ցանկանում մեկնաբանել ամերիկա-թուրքական հարաբերությունները՝ հայտարարելով, թե իր համար դա ցավոտ հարց է:

Source: Yerkir Media
Link: Թրամփը հիասթափվել է Էրդողանից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image