Թրամփը նախազգուշացրել Է Ղրիմի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին
August 2, 2016
Ղրիմը Ռուսաստանից խլելու եւ այն Ուկրաինային վերադարձնելու՝ ԱՄՆ-ի փորձը կարող Է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Politico-ն, հայտարարել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Քաղաքական գործիչն Օհայոյում ընտրողների առջեւ ելույթի ընթացքում պատասխանել Է զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչած մեղադրանքներին, որոնք ABC հեռուստաալիքին՝ նրա տված հարցազրույցից հետո կասկած Էին հայտնել, թե Թրամփը գիտեր Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին:
«Ես դա իրոք գիտեի: Դա մոտավորապես երկու տարի առաջ Էր: Դա տեղի ունեցավ Օբամայի հերթապահության ժամանակ»,- կատակել Է Թրամփը:
Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել Է, որ Ղրիմի ժողովուրդը ցանկանում Է Ռուսաստանի մաս կազմել: Նաեւ, քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնը պետք Է ճանաչի տարածաշրջանի միացումը ՌԴ-ին, քանի որ դա կբարելավի երկու երկրների հարաբերությունները: