Թրամփը չի մեղմացրել ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատժամիջոցների ռեժիմների մեղմացման որոշումներ չի կայացրել, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ:

«Ես ոչինչ չեմ մեղմացրել»,- ասել Է նա՝ Harley-Davidson ընկերության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում ՝  պատասխանելով հակառուսական պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ լրագրողների հարցերին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ստորաբաժանումը հրապարակել Էր «Գլխավոր թույլատրագիր թիվ 1» վերտառությամբ փաստաթուղթը, որը վկայում Է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները փոխել են պատժամիջոցների ռեժիմը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ:

Ինչպես ճեպազրույցի ընթացքում պնդել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, խոսքը վերաբերում Է արդեն գործող սահմանափակումների գործողության ճշտմանը:

«Դա նորմալ պրակտիկա Է՝ ճշտել որոշակի ոլորտներում պատժամիջոցների գործողությունն այն բանից հետո, երբ դրանք ավելի վաղ սահմանվել են»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Թրամփը չի մեղմացրել ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image