Թրամփին թույլ չեն տալիս օգտվել Twitter-ից

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան հեռացրել են Twitter-ի սեփական Էջում աշխատելուց: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնել Է The Hill թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այլեւս չի վերահսկում իր Էջը, իսկ բոլոր հաղորդագրությունները նրա օգնությամբ պատրաստում եւ թողարկում են մամուլի գծով խորհրդականները:

«Սոցիալական ցանցերում Թրամփի Էջերն ավելի քան 13 միլիոն  ընթերցողներ ունեն, եւ քաղաքական գործիչը դրանք բազմիցս օգտագործել է իր քաղաքական հակառակորդներին արատավորելու եւ ընտրողներին իր դիրքորոշումների առթիվ չզտված հայացք ներկայացնելու համար»,- գրել է հրատարակությունը: Սակայն, ինչպես նշված Է, Twitter-ում նրա սուր արտահայտությունները «հաճախ գլխացավի աղբյուր են դառնում նախընտրական շտաբի համար»:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:


Source: Yerkir Media
Link: Թրամփին թույլ չեն տալիս օգտվել Twitter-ից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image