Թրամփի դեմ ռուսական կոմպրոմատի առկայությունը հաստատվել է

tert.am— Ամերիկյան հատուկ ծառայությունները հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ռուսական կոմպրոմատի առկայության մասին զեկույցի հավաստիությունը:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով CNN հեռուստաալիքը, հաստատվել է 35 էջանոց թղթապանակի առկայությունը, որում նկարագրված են օտարերկրյա քաղաքացիների հետ բանակցությունների մասին արձանագրությունները:

Ամերիկյան հեռուստաալիքի հաղորդմամբ` հատուկ ծառայությունների կողմից հաստատվել է հեռախոսազանգերի ժամանակացույցը, զանգահարողների ինքնությունը և զանգերի կատարման վայրը: Բանակցությունների բովանդակությունը չի բացահայտվում, սակայն այլ տվյալներ հատուկ ծառայություններին թույլ են տալիս վստահությամբ փաստել զեկույցի հավաստիության մասին:


Source: Yerkir Media
Link: Թրամփի դեմ ռուսական կոմպրոմատի առկայությունը հաստատվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image