ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի Վիետնամում: Այդ մասին նոյեմբերի 10-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Սառա Սանդերսին:
Պատճառը Սպիտակ տան ղեկավարի խիստ հագեցած գրաֆիկն Է: Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել Էր, թե Կրեմլում ակնկալում են, որ առաջիկա ժամերին կավարտվի երկու երկրների ղեկավարների հանդիպման ստույգ ժամկետի, վայրի ու ձեւաչափի համաձայնեցումը: Նա նաեւ հավաստել Էր, որ քննարկվում Է նոյեմբերի 10-ին նման հանդիպման անցկացման տարբերակը։