VC-25 երկու ինքնաթիռներից մեկը, որոնցով թռչում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կարող Էր օդում պայթել` Boeing-ի մեխանիկների անփութության պատճառով: Այդ մասին մայիսի 12-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դաշնային իշխանությունների հաշվետվությունը:
Դրանում ասված Է, որ մի քանի մեխանիկներ 2016 թվականի ապրիլին «թիվ մեկ ինքնաթիռի» սպասարկում են իրականացրել Boeing-ի՝ Սան Անտոնիոյի ձեռնարկությունում, եւ աղտոտված գործիքներ են օգտագործել VC-25-ի թթվածնային սարքի հետ աշխատելիս: Դրա հետեւանքով նախագահական ինքնաթիռի թթվածնային սարքն աղտոտվել Է, եւ դա, ինչպես նշել Է CNN-ը, կարող Էր բռնկման կամ պայթյունի հանգեցնել թռիչքի ժամանակ:
Ավելի քան մեկ տարի առաջ թույլ տրված խախտումների մասին հայտնի Է դարձել, երբ մեխանիկներից մեկն անփութության մասին հայտնել Է ղեկավարությանը: Դրանից հետո, հեռուստաալիքի տվյալներով, Boeing-ն իր հաշվին մաքրել Է թթվածնային սարքը: Նախագահական ինքնաթիռին հասցված վնասը գնահատել են չորս միլիոն դոլար: