Ժիրայր Սեֆիլյանը 50 տարեկան է

July 10, 2017

Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է Բեյրութում։ 1986 թվականին ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական քոլեջը։

1983-1990 թվականներին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։

1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ 1991 թվականից եղել է ջոկի, 1992 թվականից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997 թվականից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998 թվականներին ՊԲ 6-րդ ՊՇ-ի հրամանատար։

2006 թվականին իր մարտական ընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման։ 2008 թվականին բանտից դուրս գալուց հետո հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, 2009 թվականին՝ «Սարդարապատ» շարժումը, այնուհետև՝ «Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպությունը։

Ավելի ուշ այն վերափոխվեց «Հիմնադիր խորհրդարանի»։

2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ մի խումբ անձանց կողմից):

Հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով:

 

 

Source: Yerkir Media
Link: Ժիրայր Սեֆիլյանը 50 տարեկան է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image