«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է Երևանում կարևոր հարցերը լուծել հանրաքվեի միջոցով

«Իմ քայլ»-ը դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առաջարկում է Երևանի վերաբերյալ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել քաղաքային հանրաքվեի միջոցով:

Այս մասին «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Մենք ինքներս միաձայն չենք որոշելու, սա պետք է անենք բոլորով՝ Երևանի բնակիչներով: Հանրաքվեները տեղի են ունենալու երկու մասով. առաջին մասը լինելու է թվային՝ Երևանի քաղաքապետարանի կայքէջում, իսկ առավել մեծ հարցերի շուրջ հանրաքվեները լինելու են ֆիզիկական մասնակցության միջոցով: Քվեաթերթիկում միանգամից կարող է լինել նույնիսկ 10 հարց, որպեսզի մայրաքաղաքի բյուջեի վրա շատ թանկ չնստի»,-ասաց նա:

Մարությանի խոսքով՝ դաշինքն իր նախընտրական ծրագիրը գրելիս հաշվի է առնել մի շարք կարևոր սկզբունքներ:

«Մենք մեր ծրագիրը գրելիս մի քանի կարևոր սկզբունքներ ենք հաշվի առել. մշտապես գործել քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված, որոշումներ կայացնելիս առաջնորդվել մարդկանց իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանությամբ և հոգատարությամբ, ապահովել քաղաքի կառավարման ներառականությունը, աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետու, Երևանը դարձնել հարմարավետ, իսկ այցելուների համար՝ ճամփորդական ուղենիշ»,- նշեց Մարությանը:

Թեկնածուի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հնարավորինս ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են Հայաստանում կատարվող անարդարությունների դեմ:

«Մեր ցուցակում մարդիկ են, ովքեր միասին տարիներ պայքարել են այս օրվա համար, նաև մարդիկ, ովքեր մտահոգ են Երևանի ապագայով ու ունեն շատ բարձր պրոֆեսիոնալիզմ տարբեր ոլորտներում»,- ասաց Հայկ Մարությանը:

Source: Yerkir Media
Link: «Իմ քայլը» դաշինքն առաջարկում է Երևանում կարևոր հարցերը լուծել հանրաքվեի միջոցով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image