Գրեթե 17 հազար մարդ լքել է տները, եւս շուրջ 2,4 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:
Սեպտեմբերի 28-ի առավոտյան Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Ավելի ուշ նույն շրջանում գրանցվել են 7,4 մագնիտուդով երկրաշարժ եւ մի շարք հետցնցումներ: Պալուին մինչեւ երկու մետր բարձրությամբ ցունամիի Է հարվածել:
Եվրամիությունը 1,5 մլն եվրոյի արտակարգ մարդասիրական օգնություն Է տրամադրել Ինդոնեզիայում երկրաշարժերից ու ցունամիից տուժածներին։