Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի

Ինդոնեզական Սուլավեսի կղզում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Վիրավորների թիվն անցնում է 500-ը։

Հիշեցնենք, որ Ցունամին հաջորդել է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժին։

Ցունամիի ալիքի բարձրությունը հասել է 2 մետրի։

Source: Yerkir Media
Link: Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image