«Ինչո՞ւ պետք է մարդը ոչինչ չանի, դրա փոխարեն մեքենեա ունենա». Խաչատուր Սուքիասյանը դրական է գնահատում Կառավարության քայլերը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը դեռ 2014 թվականին տված հարցազրույցներից մեկում խոսել էր պետական եւ կառավարման համակարգի ուռճացվածության մասին, ասել, որ պետք է լինեն բարձր աշխատավարձեր, բայց ոչ ուռճացված աշխատակազմ:

Այսօր Կառավարության ձեռնարկած օպտիմալացման քայլերը Խաչատուր Սուքիասյանը դրական է գնահատում։ Գործարարը նկատել է, որ օպտիմալացման արդյունուքում լուրջ գումարներ կարելի է խնայել եւ դրանք ուղղորդել այլ ոլորտների զարգացմանը։

Նրա խոսքով, ճիշտ եւ արդյունավետ կառավարման համակարգը նաեւ մշակույթ է ու Հայաստանն էլ պետք է հետեվի զարգացած այն երկրների օրինակին, որտեղ հստակ պետական կառավարման համակարգեր են գործում։

«Ինչո՞ւ պետք է մարդը ոչինչ չանի, դրա փոխարեն մեքենեա ունենա, բարձր աշխատավարձ ստանա։ Կարծում եմ՝ նվազագույնը պետական համակարգի 30 տոկոսը պետք է կրճատվի։ Կադրերի մեծ հոսք կլինի մասնավոր հատված։ Բանիմաց մարդիկ, ովքեր լավ են պատկերացնում արտաքին աշխարհը, մասնագիտական լավ կարողություններ ունեն, կարող են մասնավոր ընկերություններում աշխատել։ Պետությունը պետք է աջակցի այս գործընթացին»,- նշել է Սուքիասյանը:


Source: Yerkir Media
Link: «Ինչո՞ւ պետք է մարդը ոչինչ չանի, դրա փոխարեն մեքենեա ունենա». Խաչատուր Սուքիասյանը դրական է գնահատում Կառավարության քայլերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image