Ինչպե՞ս է ապրում Յարոսլավլի մայրուղու ժամանակակից ճգնովորը

Անցնելով Յարոսլավլի քաղաքի մայրուղով՝ քչերն են նկատում տարօրինակ շինություն. պարզվում է այն գետնափոր տան տանիք է: Նախկին իրավաբան Յուրի Ալեքսևի տունը հրդեհվում է, որոշում է առանձնանալ մարդկանիցից և ապրել մի «փոսում», որը նա տուն է անվանում: Յուրին իրեն ազատել է ավելորդ իրերից և ապրում է իր լռակյաց ընկերոջ Պետրուխա նապաստակի հետ:

Երիտասարդն իր օրվա մեծ մասն անցկացնում է գիրք կարդալով: Աշխարհում տեղի ունեցող նորությունների մասին կարդալ չի սիրում, Յուրիի խոսքով աշխարհը վաղուց իր բնական հունով չի ընթանում, սակայն ընդհատել կապը դրսի աշխարհի հետ մտադիր չէ, նա պահպանել է Facebook-ի իր էջը և երբեմն կիսվում է մտքերով ընկերների հետ: Յուրին հետաքրքիր զրուցակից է, մի գավաթ դեղաբույսերով թեյի շուրջ ջերմ զրույց է ստեղծում ՝ պատմելով իր կարդացած գրքերից:

Source: Yerkir Media
Link: Ինչպե՞ս է ապրում Յարոսլավլի մայրուղու ժամանակակից ճգնովորը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image