Մարդը քնի մեջ անց է կացնում իր կյանքի մոտավորապես մեկ երրորդը: Այդ ժամանակահատվածը ճիշտ կիրառելու դեպքում մի շարք հիվանդություններից ու խնդիրներից կարելի է զերծ մնալ:
Անուշ քնին նախ պետք է նախապատրաստվել երեկոյան: Քնելուց 1-1,5 ժամ առաջ սնվելը պարտադիր է: Քնի ժամանակ ուղեղն ու մարմինն են հանգստանում, իսկ օրգանիզմին պետք են անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ: Քնելուց գոնե 30 րոպե առաջ պետք չէ համակարգչի առջև նստել, ծխախոտ օգտագործել, դրա փոխաեն նախընտրելի է մաքուր օդ շնչել:
Հաճախակի կրկնվող կիսատ քնի պատճառով կարող է անգամ նյարդային խնդիր առաջանալ: Այս ամենից հետո արդեն 7-8 ժամ քնելը պարտադիր է: Դա բավական է կորցրած էներգիան վերականգնելու համար:
Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո պետք չէ շտապել վեր կենալ: 30 րոպե անկողնում պարկած մնացեք, որպեսզի օրգանիզմն էլ հասցնի արթնանալ:
Չենք մոռանում նախաճաշի մասին: Այն պետք է լինի ամբողջական, վիտամիններով, ածխաջրերով ու սպիտակուցներով հագեցած, որպեսզի կարողանանք դիմակայել քաղցին մինչ ճաշը: Հատկապես, որ առավոտյան մարզումների ժամանակ էներգիայի զգալի պաշար ենք կորցնում:
Առավոտյան ինչո՞ւ պետք է մարզվել և ինչպե՞ս:
«Առաջնային խորհուրդ կտամ նախ վազելուց կողմնորոշվեն, թե ի՞նչ նպատակով են դա անում: Եթե ուղղակի առողջ ապրելակերպի համար՝ կարող են 15 րոպե որևէ մարմնամարզությամբ զբաղվել, այնուհետև աերոբիկ վարժություններ անել կամ հենց կարդիո, այսինքն վազքի մասին է խոսքը գնում 15 րոպե ոչ ավել»,- նշում է մարզիչ Արման Ղարիբայնը:
Արմանը վտահեցնում է այս ամենն օրվա արդյունավետ ու ճիշտ սկզբի համար է։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե Ավագյան, Արթուր Օրդոյան, «Բարև երկիր»
Source: Yerkir Media
Link: Ինչպե՞ս կազմակերպել ճիշտ քուն, առավոտյան նախաճաշ եւ մարզումներ