Ինչպե՞ս կարելի է տարբերակել օրգանական սնունդն անօրգանականից. խորհուրդներ

July 16, 2016

Առողջ ապրելակերպը սկսվում է առողջ սնունդ օգտագործելուց: Սակայն միշտ չէ, որ մենք սննդի հարցում ճիշտ ընտրություն ենք կատարում: Լոֆթի խոհանոցում այս անգամ սովորեցինք, թե ինչպես կարելի է տարբերակել օրգանական սնունդը անօրգանականից, ինչպես մշակել ու աճեցնել այն, եւ որ կարեւորն է` գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնի համակարգող Էլլա Բարկերը պատրաստելու է համեղ կերակուրներ, բացառապես օրգանական մթերքներից` ռումինական շեշտադրմամբ:

«Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, կարեւորագույն հարցերից մեկն էլ առողջ լինելն է: Իսկ օրգանական սննդի կիրառումը կնպաստի առողջ ապրելուն: Այսօր սա խնդիր է դարձել շատ ազգերի մոտ: Պետք է սկսել ամենասկզբից, զարկ տալ օրգանական սննդի մշակմանը: Իհարկե այստեղ դժվարությունների ես հանդիպում, սակայն դրանք հաղթահարելն անհնարին չէ: Պարզապես պետք է պայքարել վնասատուների դեմ, հողը սնուցել օրգանական նյութերով»,-ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության Գյուղատնտեսության և գյուղական զարգացման ծրագրերի համակարգող Ջոն Բարկերը:

Այսօր մարզերի շատ համայնքներում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունքում էլ ստացված արտադրանքը ներկայացվում է մեծ փառատոնի ընթացքում:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ ու անմիջապես գյուղացուց գնել նրա արտադրանքը, կարող են մասնակցել փառատոնին: Այս տարի այն տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` Անգլիական զբոսայգում: Այս մասին ավելի մանրամասն դեռ կներկայացնենք, իսկ վերջոմ մեզ մնում է միայն ավելացնել` «կանաչ ապագան» յուրաքանչյուրիս ընտրությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում


Source: Yerkir Media
Link: Ինչպե՞ս կարելի է տարբերակել օրգանական սնունդն անօրգանականից. խորհուրդներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image