«Ինչպես երևում է, Բիլզերյանը շատ է սիրելու իր նոր հայրենիքը»․ օտարերկրյա ԶԼՄ-ների արձագանքը

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանի այցը Հայաստան օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:Այցին մանրամասն անդրադարձել է բրիտանական Daily Mail-ը, որը գրում է՝ Բիլզերյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ու հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում՝ ինչպես պահանջում է երկրի օրենքը:

Լրատվամիջոցը նշում է, որ Դենը Հայաստան է ժամանել եղբոր հետ: «Բիլզերյանը, ով ինստագրամում 24 մլն հետևորդ ունի, տոնել է քաղաքացիություն ստանալու փաստը հայ զինվորների հետ «վարժանքներով»,- գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով Արցախի Հանրապետություն կատարած այցից լուսանկարներ: Բրիտանական լրատվամիջոցը հրապարակել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Դեն Բիլզերյանը կրակում խոշոր տրամաչափի զենքերից ու թռչում ռազմական ուղղաթիռով:

ՀՀ քաղաքացիություն ստանալու, խոշոր տրամաչափի զենքերից կրակելու փաստին անդրադարձել է նաև ժամանցային The Blast կայքը՝ նշելով. «Ինչպես երևում է, Բիլզերյանը շատ է սիրելու իր նոր հայրենիքը»:

Source: Yerkir Media
Link: «Ինչպես երևում է, Բիլզերյանը շատ է սիրելու իր նոր հայրենիքը»․ օտարերկրյա ԶԼՄ-ների արձագանքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image