Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում

Հոկտեմբերի 27-ին 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալված Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

«Իշխան Բարսեղյանին  մեղադրանք է առաջադրվել, նա դեռևս ցուցմունք չի տվել: Բարսեղյանը նաև առողջական խնդիրներ ունի, մասնավորապես, բարձր ճնշում, նրան համապատասխան բուժօգնություն ցուցաբերվել է: Նշեմ, որ նա բժշկական վերահսկողության տակ է եղել 1992-ից սկսած, որովհետև վիրավորվել է Ղափանում և աղիների 1/3-ը մասը հեռացվել է»:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի ( Կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետը սահմանում է կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:


Source: Yerkir Media
Link: Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image