«ԻՊ»-ը ստանձնել է Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը
November 5, 2016
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ը գործակալությունը, այս մասին հայտարարել է խմբավորման Amaq լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կատարվածի պատասխանատու էր ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):
Դիարբեքիրում նոյեմբերի 4-ի պայթյունի հետևանքով զոհվել էր 9 մարդ` 2 ոստիկան և 7 քաղաքացիական անձ, վիրավորվել ավելի քան 100-ը: Պայթեցվել էր 1 տոննա պայթուցիկով բեռնավորված միկրոավտոբուս: