Իջևանում 83 ծառի ապօրինի հատման կապակցությամբ քրգործ է հարուցվել

May 6, 2017

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի  անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում 83 տարբեր տեսակների և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Տավուշի մարզի դատախազը հանձնարարել է ոստիկանությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել է 4 մլն 170 հազար ՀՀ դրամ սակագնային արժեքով 83 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 14 մլն 310 հազար ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Source: Yerkir Media
Link: Իջևանում 83 ծառի ապօրինի հատման կապակցությամբ քրգործ է հարուցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image