ԻՍԵՍԿՕ-ն հորդորում է միջոցներ ձեռնարկել Հալեպը ավերումից փրկելու համար

Կրթության, գիտության, մշակույթի հարցերով իսլամական կազմակերպությունը (ԻՍԵՍԿՕ) հորդորել է միջազգային հանրությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Սիրիայի Հալեպ քաղաքը միտումնավոր եւ լիակատար ավերումից փրկելու համար:

«Հալեպում մարդկանց եւ ենթակառուցվածքի օբյեկտների զանգվածային ոչնչացումը արդի համաշխարհային պատմության համար աննախադեպ աղետ է ներկայացնում հումանիտար ոլորտում, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ ճարտարապետության բնագավառում»,- նշվում է ԻՍԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:

Վերջին օրերին կտրուկ սրվել է Հալեպի իրադրությունը, որտեղ ահաբեկչական խմբավորումների զինյալները գնդակոծումների են ենթարկում քաղաքի թաղամասերը եւ գրոհում կառավարական բանակի դիրքերի վրա:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «երկրները, իրավապաշտպան կազմակերպությունները, կրոնական հաստատությունները, ինչպես նաեւ ինտելեկտուալ էլիտաները եւ լրագրողները պետք է միանշանակ դատապարտեն Հալեպի ոչնչացման գործում ներգրավված կողմերին, քաղաք, որը հայտնի է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ»:

ԻՍԵՍԿՕ-ն, որը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում, ստեղծվել է Մարոկոյի Հասան Երկրորդ հանգուցյալ թագավորի նախաձեռնությամբ: Նրա առաջին, հիմնադիր նիստը կայացել է 1982 թվականի մայիսի 3-ին Մարոկոյի հոգեւոր մայրաքաղաքում՝ լեգենդար Ֆես քաղաքում: ԻՍԵՍԿՕ-ն, որին  անդամագրված Է 50 պետություն, մուսուլմանական աշխարհում գործում Է ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրինակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: ԻՍԵՍԿՕ-ն հորդորում է միջոցներ ձեռնարկել Հալեպը ավերումից փրկելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image