Իսրայելական ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթները դեպի Երևան
March 26, 2018
Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին: Դրանք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի օրը: