Իսրայելի ավիահարվածներից ՀԱՄԱՍ-ի 2 անդամ է սպանվել

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հովտում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հսկողության տակ գտնվող շրջաններում: Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ թիրախավորել են վերապատրաստման ճամբարներն ու զինանոցները:

Մինչ այդ էլ Գազայի հովտից էր 4 հրթիռ դեպի Իսրայել արձակվել:

Ի դեպ, Իսրայելն այսօրվանից անորոշ ժամանակով փակել է Գազայի հովտի հետ սահմանային անցակետերը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Միացյալ Նահանգների նախագահի որոշումից հետո՝ Իսրայելի ուղղությամբ մոտ 15 հրթիռ է արձակվել: Իսկ ահա Իսրայելի արձակած հրթիռների հետեւանքով ՀԱՄԱՍ շարժման 2 անդամ է սպանվել։

Source: Yerkir Media
Link: Իսրայելի ավիահարվածներից ՀԱՄԱՍ-ի 2 անդամ է սպանվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image