Իվետա Մուկուչյանը պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ծածանել Արցախի դրոշը (տեսանյութ)
May 11, 2016
«Եվրատեսիլ 2016» մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ Իվետա Մուկուչյանը Հայաստանի դրոշի հետ մեկտեղ ցուցադրել է նաեւ Արցախի դրոշը:
Լրագրողների հարցին ի պատասխան, Իվետան ասել է.
«Եկեք չմոռանանք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը եւ այն միշտ պահում եմ իմ սրտում եւ մտքում: Ուզում եմ ամբողջ աշխարհին տարածել, որ ես միայն խաղաղություն եմ ցանկանում իմ երկրի սահմաններում: Ահա, թե ինչու եմ ներկայացնում այս երգը: Դրա միջոցով ցանկանում եմ սիրո ալիքը տարածել ամենուրեք: Ես ծնվել եմ Գերմանիայում, բայց ես հայ եմ եւ միայն խաղաղություն եմ ցանկանում աշխարհի եւ Հայաստանի համար»: