Իտալիայի Լիդո կղզում բացվել Է Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնը

Վենետիկի միջազգային կինոփառատոնը հոբելյանական 75-րդ անգամ օգոստոսի 29-ին բացվել է Իտալիայի Լիդո կղզում: Կարմիր ուղեգորգով անցել են փառատոնի մասնակիցները, հյուրերը, ժյուրիի անդամները:

Բացմանը ցուցադրվել է ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» (First Man) նոր գործը: Փառատոնի մասնակիցների թվում են նաեւ Քոեն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, որոնք նույնպես կհավակնեն պարգեւների:

Հիմնական մրցույթին մասնակցում է 21 կինոժապավեն, միջազգային ժյուրին գլխավորում Է մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն:

Source: Yerkir Media
Link: Իտալիայի Լիդո կղզում բացվել Է Վենետիկի 75-րդ միջազգային կինոփառատոնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image