Իտալիայում մոլեգնած փոթորիկը 2 մարդու կյանք է խլել (տեսանյութ, լուսանկարներ)

Իտալիայում առնվազն երկու մարդ է զոհվել նոյեմբերի 6-ին մոլեգնած փոթորկի հետեւանքով, որն ուղեկցվել է պտտահողմով, հաղորդում է RAI News-ը:

Լադիսպոլիում հնդկական ծագմամբ 47-ամյա բնակիչը զոհվել է, երբ նրա վրա են ընկել քամու բարձրացրած բեկորները: Չեզանոյում 74-ամյա պաշտոնաթող բանակային սպան հայտնվել է տապալված ծառի տակ:

Եվս  10 մարդ վնասվածքներ են ստացել: Ափին եւ քաղաքներում քանդվել են կառույցներ, տապալվել են ծառեր եւ լապտերասյուներ: Որոշ ժամանակ կանգ է առել գնացքների երթեւեկությունը:

Առանձնապես ծանր իրադրություն է ստեղծվել կենտրոնական, այդ թվում՝ երկրաշարժից տուժած շրջաններում:


Source: Yerkir Media
Link: Իտալիայում մոլեգնած փոթորիկը 2 մարդու կյանք է խլել (տեսանյութ, լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image