ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2017թ. օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ:
Արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը:
Հետևաբար, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված հրշեջներն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։
Առողջապահության Նախարարությունը խորհուրդ է տալիս հրդեհի հարակից տարածքների բնակիչներին, որտեղ զգացվում են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները։
Առավել խոցելի են երեխաները, հղի կանայք, ծերերը և շնչառական հիվանդություններ (մասնավորապես` ասթմա, բրոնխիտ, սիրտթոքային անբավարարություն) ունեցողները։
Նշյալ հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում բաց չթողնել իրենց առօրյա դեղորայքի ընդունումը, խստագույնս հետևել բժշկի նշանակումներին, իսկ հիվանդության սրացման ախտանիշների դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի: Դիտարկումները շարունակվում են և դրանց վերաբերյալ պարբերաբար կներկայացվի տեղեկատվություն:
ՀՀ Բնապահպանության նախարարություն,
ՀՀ առողջապահության նախարարություն
Source: Yerkir Media
Link: Իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ