Իրանը եւ «եվրաեռյակը» պայմանավորվեցին պահպանել միջուկային գործարքը

Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են հասել միջուկային գործարքը պահպանելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ամփոփելով մայիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք սկսեցինք գործընթացը: Մենք քաղաքական համաձայնության հասանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված հետագա քայլերի շուրջ: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ կարվի առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք պետք է անհրաժեշտ երաշխիքներ ստանանք, եւ դրանից կախված կլինի՝ որքան արագ մենք կկարողանանք առաջ շարժվել»,- ասել է նա:

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաեւ գոհունակություն է հայտնել եվրոպացի գործընկերների հետ հանդիպման կառուցողական բնույթի կապակցությամբ: Նրա կարծիքով՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված կոնկրետ միջոցառումների շուրջ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել «առաջիկա շաբաթների ընթացքում:

Source: Yerkir Media
Link: Իրանը եւ «եվրաեռյակը» պայմանավորվեցին պահպանել միջուկային գործարքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image