ՄԱԿ-ում առաջին անգամ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով անդրադարձել է Հյուսիսային Կորեայի վերջին գործողություններին: Նա մասնավորապես ասել է.
«Եթե ԱՄՆ-ին սպառնան, մենք այլ ելք չենք ունենա, քան ամբողջությամբ ոչնչացնել: Հյուսիսային Կորեայի բալիստիկ զենքը սպառնում է ամբողջ աշխարհին: Թրամփը Փհենյանին կոչ է արել գիտակցել, որ ատոմային զենքից հրաժարվելը միակ հնարավոր տարբերակն է: Հակառակ դեպքում աշխարհի երկրները պետք է մեկուսացնեն Կիմ Չեն Ընի ռեժիմը»:
Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանին եւ Ռուսաստանին, ինչպես նաեւ այլ երկրներին՝ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ քվեակությանը միանալու համար: Դոնալդ Թրամփը մեկ այլ պետությանը եւս անդրադարձել է, Իրանին «վտարյալ երկիր» անվանելով, որը բռնություն է արտահանում:
«Իրանի հետ գործարքը վնասում է ԱՄՆ-ին»,- ասել է նա եւ հավելել, որ Իրանը շարունակում է ապակառուցողական եւ խաղաղությունը սասանող վարքը, եւ միջազգային հանրությունը ստիպված է կանգնեցնել նրան:
Source: Yerkir Media
Link: «Իրանի հետ գործարքը վնասում է ԱՄՆ-ին». Թրամփ