Իրանի հոգեւոր առաջնորդը հորդորել է աշխատել օր ու գիշեր

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, նախագահ Հասան Ռոհանիի եւ նրա կառավարության անդամների հետ հանդիպմանը, հորդորել է աշխատել օր ու գիշեր՝ երկրում առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար:

«Պետք է ուժեղ լինենք տնտեսության ոլորտում»,- ասել է Խամենեին:

Նշենք, որ նախօրեին նախագահ Ռոհանին առաջին անգամ կանչվել էր խորհրդարան՝ պատասխանելու ամերիկյան պատժամիջոցների հետեւանքով ազգային տարադրամի՝ ռիալի անկման եւ գործազրկության աճի վերաբերյալ պատգամավորների հարցերին: Շատ օրենսդիրների նրա պատասխանները չեն բավարարել: Ի դեպ, նրանք սկսել են կրթության նախարարին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց, ավելի վաղ պաշտոնանկ են արել ֆինանսների եւ աշխատանքի հարցերով նախարարներին:

Source: Yerkir Media
Link: Իրանի հոգեւոր առաջնորդը հորդորել է աշխատել օր ու գիշեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image