Իրան-­Ադրբեջան սահմանային գոտու երկրաշարժը զգացվել է նաեւ ԼՂՀ-ում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 16­-ին, տեղական ժամանակով ժամը 11.52-­ին, (Գրինվիչի ժամանակով` 07.52) գրանցել է հյուսիսային լայնության 39.65 աստիճան և արևելյան երկայնության 47.93 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-­Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ:


Source: Yerkir Media
Link: Իրան-­Ադրբեջան սահմանային գոտու երկրաշարժը զգացվել է նաեւ ԼՂՀ-ում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image