Լավատեսությունը՝ կյանքի հիմնաքար․ ծառայության ժամանակ վիրավորված Արսենը պայքարում է առողջանալու համար
June 9, 2018
20-ամյա Արսեն Հովակիմյանը զինծառայության ժամանակ ծանր վիրավորվել է, գրեթե մեկ տարի է՝ պայքարում է առողջությունը վերականգնելու համար: Իհարկե լավատես է: Բուժմանը զուգահեռ սովորում է, նոր հմտություններ ձեռք բերում:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անգլերենի եւ դաշնամուրի դասերի է հաճախում, խոստանում է՝ շուտով իր սիրելի «Լուսնի սոնատն» էլ կսովորի նվագել: