Լավրովը խուճապի մատնվելու պատճառներ չի տեսնում ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցում

Սերգեյ Լավրովը խուճապի մատնվելու պատճառներ չի տեսնում` ՀՀ պատգամավորների կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու նախաձեռնության առնչությամբ, քանի որ Երեւանը, միեւնույն է, վստահեցրել է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանիորեն: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը РИА НОВОСТИ-ի հետ զրույցում:

«Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Հայաստանում քննարկվում է ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը. դա չէ՞ որ ոչ թե Հայաստանն է քննարկում, այլ՝ 2 պատգամավորի առաջարկ է: Եւ ՀՀ կառավարությունը, հանդարտեցնելով կրքերը, բացատրել է, որ  այդ օրինագծի նախագծին դեռ պետք է եզրակացություն տան: Ես տագնապի ազդանշան չէի հնչեցնի եւ խուճապի չէի մատնվի»,- ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ  հիմա կարեւորը  նոր զոհերից խուսափելն է եւ հրադադարի ցանկացած խախտում կանխելն ու  դրա համար իրական քայլեր ձեռնարկելը:

«Մոսկվան բարդ, բայց հնարավոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարի փաստաթղթային ձեւակերպումը»,- ասել է Լավրովը:

Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչումը Բաքվում բավական նյարդային արձագանքի է արժանացել:

 


Source: Yerkir Media
Link: Լավրովը խուճապի մատնվելու պատճառներ չի տեսնում ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image