Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:
Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական բաց կլինի հուլիսի 6-ին՝ որոշ ժամանակով:
Source: Yerkir Media Link: Լարսի ավտոճանապարհը դեռևս չի բացվել՝ ելնելով եղանակային վատ պայմաններից