ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարհը այսօր ժամը 17.00-ին չի բացվել:
Նախնական տվյալներով ճանապարհը կբացվի վաղը՝ հուլիսի 5-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լարսի սահմանային անցակետը նախատեսվում էր փորձնական բացել ժամը 17:00-ից, բայց միայն թեթեւ մարդատար մեքենաների համար, այն էլ այն մեքենաների, որոնք բոլոր 4 անիվներն էլ տանող են: