Լեդի Գագան շրջագայության ժամանակ իր նոր ձայնասկավառակից երգեր է կատարել

Հայտնի երգչուհի Լեդի Գագան  իր շրջագայությունների շրջանակում ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում հանդես է եկել առաջին համերգով: Համերգի ընթացքում երգչուհին  իր նոր՝ «Ջոան»  ձայնասկավառակից կատարել է չորս երգ:

Նշենք, որ Գագան նոր ձայնասկավառակն անվանել է իր մորաքույր Ջոանի պատվին, ով 19 տարեկանում մահացել  է գայլախտից:

Համերգի ընթացքում երգչուհին առաջին անգամ է կատարել Sinner’s Prayer, A-Yo և Million Reasons երգերը:

Ավելի վաղ Լեդի Գագան նշել է, որ իր բոլոր ձայնասկավառակների երգերը հիմնված են իր կյանքում տեղի ունեցած իրադարձությունների վրա, իսկ նոր ձայնասկավառակում երգերը կվերաբերեն իր նախկին սիրեցյալ Թեյլորին:

Ձայնասկավառակի վրա աշխատել են Էլթոն Ջոնը, Ֆլորենս Ուելչը, Հիլարի Լինդսին: Լեդի Գագայի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը կլինի հոկտեմբերի 21-ին:


Source: Yerkir Media
Link: Լեդի Գագան շրջագայության ժամանակ իր նոր ձայնասկավառակից երգեր է կատարել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image