Լեհաստանը նոր ջրանցք կկառուցի՝ շրջանցելու համար ռուսական ջրերը
October 13, 2016
tert.am— Լեհաստանը մտադիր է նոր ջրանցք կառուցել՝ շրջանցելու համար Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հողն ու ջուրը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, նոր ջրանցքի նպատակն է Լեհաստանի հարևաններին ցույց տալ, որ այն «ինքնիշխան պետություն է»: Ջրանցքը կանցնի նեղ հողատարածքով, որը Լեհաստանի հյուսիսարևելյան մասը բաժանում է Բալթիկ ծովից:
Ներկա պահին լեհական Էլբլոնգ նավահանգստից ողջ ծովային երթևեկությունը դեպի Բալթիկ ծով անցնում է Ռուսաստանին պատկանող ջրերով: