Լեհաստանի նոր իշխանությունը վերախմբագրում է պատմությունը

February 1, 2018

Լեհաստանում տուգանք կամ ազատազրկում են նախատեսում Հոլոքոստի իրագործմանը լեհերի մեղսակցության մասին ցանկացած արտահայտության համար։ Նման որոշում է կայացրել երկրի խորհրդարանի վերին պալատը՝ Սեյմը:

«Ազգային հիշողության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, լեհ խորհրդարանականներն արգելում են 1941 թվականի հունիսի լեհական արեւելյան քաղաքներից մեկում գրեթե 2 հազար հրեաների կոտորածին լեհերի մասնակցության մասին խոսել կամ օգտագործել «լեհական մահվան ճամբարներ» արտահայտությունը։

Իրենց մեղքի բաժնի համար դեռ 2000-ականներին, հրապարակային ներողություն էր խնդրել Լեհաստանի այդ օրերի նախագահ Կվասնեվսկին։  Նոր իշխանության օրոք պատմությունը վերախմբագրվում է, եւ ամեն ինչում մեղադրվում են միայն գերմանացիները։

Իսլայելը դատապարտել է օրենքի փոփոխությունն ու այն անվանել «պատմության նենգափոխում»։

Source: Yerkir Media
Link: Լեհաստանի նոր իշխանությունը վերախմբագրում է պատմությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image