Լեհ բժիշկները հիվանդին հանել են 16-ամյա կոմայից

August 17, 2016

Լեհաստանի բնակչուհուն հաջողվել է դուրս գալ 16-ամյա կոմայից` կենտրոնական նյարդային համակարգի յուրահատուկ խթանիչի փոխպատվաստման միջոցով: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տեղեկացրել է RMF ռադիոկայանը:

Ալեքսանդրա Յանչարսկայան կոմայի մեջ է հայտնվել 6 տարեկանում թթվածնաքաղցի պատճառով, ինչն էլ դեղեր ընդունելիս ջրով խեղդվելու հետևանք էր: Այս տարվա մայիսին հիվանդի մայրը` լեհ դերասանուհի Էվա Բլաշիկը, նախաձեռնել է դրամահավաք, որի արդյունքում լեհ և ճապոնացի բժշիկները նրա աղջկա կենտրոնական նյարդային համակարգ խթանիչ են փոխպատվաստել: Այդպիսի խթանիչներ տեղադրվել են նաև վեց այլ հիվանդների: Օգոստոսի սկզբին պարզ է դարձել, որ նրանցից մեկը դուրս է եկել կոմայից, Ալեքսանդրան արդեն երկրորդն է:

«Նա հայացքով հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում շուրջը, արձագանքում է այն ամենին, ինչը նրան դուր է գալիս, բարկությունն է արտահայտում, երբ ինչ-որ բանից դժգոհ է: Այսպիսի շփում առաջ չի եղել»,-հայտարարել է բժիշկներից մեկը: Բժիշկները, սակայն, նշում են, որ աղջիկը միանգամից չի քայլելու և խոսելու, կոմայի մեջ գտնվելու ըթնացքում նրա օրգանիզմում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք վերականգնման կարիք ունեն:


Source: Yerkir Media
Link: Լեհ բժիշկները հիվանդին հանել են 16-ամյա կոմայից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image