Լեսբոս կղզում միգրանտները հրկիզել են սեփական ճամբարը

Հունաստանի Լեսբոս կղզում միգրանտները հրկիզել են սեփական ճամբարը: Նոյեմբերի 25-ին այս մասին հայտնել Է RTE.ie-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանության հայտարարությունը: Փախստականներն այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ դժբախտ պատահարի պատճառով զոհվել է մի կին եւ երեխա:

Նոյեմբերի 24-ի երեկոյան վրաններից մեկում կերակուր պատրաստելիս տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել են 66-ամյա մի կին եւ վեցամյա մի երեխա: Եվս երկու մարդ՝ մի կին եւ չորսամյա տղա, տուժել են, նրանք հոսպիտալացվել են:

Պայթյունից հետո ճամբար են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց միգրանտները դիմավորել են ագրեսիվորեն՝ նետելով քարեր, գրում է «Ինտերֆաքս»-ը: Այնուհետեւ նրանք հրկիզել են ճամբարը: Ինչպես նշել են ոստիկանությունում, հրդեհը զգալի վնաս է պատճառել:

Ներկայում Հունաստանի կղզիներում ապաստանի տրամադրման որոշման է սպասում շուրջ 15 հազար միգրանտ: Լեսբոսի լեփ-լեցուն ճամբարներում ապրում են գրեթե 6 հազար հարկադիր վերաբնակներ:


Source: Yerkir Media
Link: Լեսբոս կղզում միգրանտները հրկիզել են սեփական ճամբարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image