Լեւան Բերյանիձեն` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
August 25, 2017
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Լեւան Բերյանիձեն դարձավ նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Փարիզում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային Լեւան Բերյանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում մրցում էր ռուս Անզոռ Ռուսլանովիչի հետ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Բերյանիձեն հաղթեց մրցակցին 0:3 հաշվով:
Բերյանիձեն 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է: 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2014 թվականից: