Լիբանանի խորհրդարանական ընտրություններին լիբանանահայությունը մասնակցում է միասնական ճակատով
May 4, 2018
Մայիսի 6-ին Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին լիբանանահայությունը մասնակցում է միասնական ճակատով, որպեսզի վերականգնի անցնող տարիներին խարխլված, լիբանանյան քաղաքական ցնցումների արդյունքում ձեւափոխված հայկական պատգամավորական խմբակցությունը, որն ավանդաբար կոչվում է «Հայկական բլոկ»։
Դաշնակցության Լիբանանի կառույցի հովանու տակ ընտրարշավի գլխավոր հանրահավաքը տեղի է ունեցել հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում։
Հիշեցնենք, որ լիբանանահայությունը համարվում է այդ երկրի հիմնադիր 7 կրոնական եւ ազգային համայնքներից մեկը եւ իրավական բոլոր իրավունքներն ունի քաղաքական կարեւորագույն ներկայություն ունենալու երկրի կառավարման գործում։