Լիբանանյան պատվիրակության հետ քննարկվել են ներդրումների հետ կապված հարցեր
August 27, 2018
«Բիզնես Արմենիա»-ի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ կազմակերպվել է լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցը Հայաստան։
Պատվիրակությունն օգոստոսի 27-ին գործնական քննարկումները սկսել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմամբ։ Հանդիպմանը մասնակցել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, քննարկվել են նոր ներդրումների հետ կապված հարցեր։
Լիբանանյան ներդրողները Հայաստանում հիմնականում հետաքրքրված են գյուղատնտեսության, էներգետիկայի, կառուցապատման ոլորտներոով։