Լիբանանում նոր կառավարության ձեւավորումը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել․ փորձագետ

Ներքին մարտահրավերների եւ արտաքին ճնշման պատճառով՝ Լիբանանում նոր կառավարության ձեւավորումը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել: Նման կարծիք է հայտնել լիբանանցի քաղաքական փորձագետ Ամինե Հոտաիտը:

Նրա խոսքով` արտաքին ճնշումը գալիս է «Հըզբոլլահ» շարժմանը դեմ երկրներից, հատկապես՝ Սաուդյան Արաբիայից: «Սաուդյան Արաբիան հույս ունի, որ Լիբանանում կայացած ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, քանի որ «Հըզբոլլահն» ու նրա դաշնակիցները լավ արդյունքներ են գրանցել:

Հիշեցնենք, որ 2009 թվականից ի վեր Լիբանանն իր առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացրել է այս տարի՝ մայիսին: Սաադ Հարիրին վերընտրվել է վարչապետի պաշտոնում եւ պետք է կառավարություն ձեւավորի: Սակայն 3 ամիս անց Լիբանանը դեռ նոր կառավարություն չունի:

Ներկայիս դրությունը տարբերվում է նախորդից: Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի ազդեցությունը նվազել է, մինչդեռ «Հըզբոլլահին» ու նրա դաշնակիցներինը՝ ավելացել: Այնուամենայնիվ, «Հըզբոլլահը» ձգձգում է կառավարության ձեւավորումը, քանի որ գիտակցում է՝ եթե իրավիճակը դասավորվի այնպես, ինչպես նախորդ անգամ, կզրկվի որոշում կայացնելու լիազորություններից:

Source: Yerkir Media
Link: Լիբանանում նոր կառավարության ձեւավորումը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել․ փորձագետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image